Գեդեոն Մարջանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեդեոն Մարջանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 11, 1907[1] Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 26, 1977[1] (69 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | միջատաբան |
Հաստատություն(ներ) | Հայաստանի ազգային ագրարային համալսարան[1] և Երևանի պետական համալսարան[1] |
Անդամակցություն | ԽՄԿԿ |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան (1930)[1] |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր[1] (1970) |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Գեդեոն Միսակի Մարջանյան (սեպտեմբերի 11, 1907[1], Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 26, 1977[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային միջատաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1970), ԽՄԿԿ անդամ (1943)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտեսական ֆակուլտետը (1930)։ 1933-1948 թվականներին եղել է ՀԽՍՀ բույսերի պաշտպանության, 1948-1952 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ ֆիաոպաթոլոգիայի և կենսաբանության ինստիտուտների տնօրեն, միաժամանակ՝ ԳԱ կենսաբանության բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ։ 1950-1970 թվականներին դասավանդել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտում և Երևանի համալսարանում։
Գիտական աշխատանքները վերաբերում են ՀԽՍՀ-ում տարածված գյուղատնտեսական վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ եղանակների մշակման հարցերին։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆոսֆոր-օրգանական ինսեկտիցիդներ, Երևան, 1962։
- Սևին, Երևան, 1968։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեդեոն Մարջանյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 338)։ |